Եթե պայմանագիրը ստորագրվի հիմա, ապա սարերի հետևում չի լինի հաջորդ պատերազմը. Ասլան Ռուբաև

10 Օգոստոսի 2023, 19:00

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ, Եվրասիական հետազոտությունների հարցերով փորձագետ Ասլան Ռուբաևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին հարցը: Նրա կարծիքով՝ Արևմուտքը ցանկանում է իրեն միջնորդ դրսևորել այդ հակամարտության կարգավորման գործում՝ գեղեցիկ տեղեկատվական նկարի համար:

«Եվրոպացիների և ամերիկացիների համար բացարձակապես միևնույն է, թե ինչպիսին կլինի այդ բանակցությունների արդյունքը, կարևորը՝ գեղեցիկ տեղեկատվական շապիկ ստեղծելն է։

Պետք է լսել, թե ինչ է ասում Ռուսաստանը, քանի որ, եթե անգամ արեւմտյամ գագաթաժողովների ժամանակ կողմերը համաձայնության էին գալիս, միևնույն է, որոշ ժամանակ անց նորից սկսում էին խոսել թնդանոթները։ Ռուսաստանը ցանկանում է հասկանալ, թե ինչ պայմաններով է ստորագրվելու այդ պայմանագիրը, ուստի դեմ է հապճեպ ընդունված որոշումներին։ Չէ՞ որ այն պայմաններով, որոնք այժմ գոյություն ունեն, Հայաստանը պետք է ուղղակի կապիտուլյացիայի ենթարկվի եւ հանձնի իր՝ մի շարք տարածքներ, որոնք ի սկզբանե հայկական են եղել», — պարզաբանել է փորձագետը։

Ռուբաևի խոսքով՝ ամերիկացիներն ու եվրոպացիները «փոխանցում են տալիս» Ադրբեջանին, Իսկ Ռուսաստանը ձգտում է նվազագույնի հասցնել Հայաստանի կորուստները:

«Ռուսաստանը փորձում է կառուցել հակամարտության կարգավորման և պայմանագրի ստորագրման այնպիսի ծրագիր, որը նվազագույնի կհասցներ Հայաստանի կորուստները։ Իսկ եթե պայմանագիրը ստորագրվի հիմա՝ Հայաստանի համար աղետալի պայմաններով, ապա սարերի հետևում չի լինի նաև հաջորդ պատերազմը։ Իրավիճակից միակ ելքը, որը ես այժմ տեսնում եմ, հակամարտությունը սառեցնելն ու բանակցային գործընթացը հնարավորինս երկար պահպանելն է», — եզրափակել է քաղաքագետը։

Հիմա եթերում