Եթե ՔՊ-ն մնա իշխանության, մեր ազգային տոները որոշ ժամանակ անց չեն նշվելու․ Իշխան Սաղաթելյան

28 Մայիսի 2025, 17:30

Քաղաքականություն

Մայիսի 28-ի խորհուրդը մեզ սովորեցնում է, որ չպետք է տեղիք տանք թուլամորթներին, թշնամու հրահանգներին, պետք է կառչած մնանք հայկական հողին, և հենց այդ դեպքում հաղթանակը երաշխավորված է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Սրանց իշխանության մնալու դեպքում մեր բոլոր ազգային տոներն ինչ-որ ժամանակ անց այլևս չեն նշվելու: Ապազգային, թրքահպատակ այս իշխանությունն ամեն ինչ անում է՝ մեզ ազգային ինքնությունից հեռացնելու համար»,- նշել է Իշխան Սաղաթելյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր հերթին ասել է, որ այս պարտվողականությունից, հուսալքությունից, դժբախտության ամենօրյա սպասումից ժողովրդին պետք է ազատել։

«Պետք է գա մի սերունդ, որը ոչ թե խաղաղություն է մուրում, այլ խաղաղություն է նվաճում: Թուրքիան չի հրաժարվում ցեղասպան նպատակներից, իսկ դա նշանակում է, որ անընդհատ կկրկնվի: Եվ միայն համախմբման դեպքում կարող ենք հաղթել»,- նշել է Արմեն Ռուստամյանը:

Հիմա եթերում