Եթե ռելոկանտները գնան, տնտեսությունը շոկային վիճակում կհայտնվի. Լիլիա Ամիրխանյան

09 Հուլիսի 2023, 11:54

Տնտեսություն և Բիզնես

Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռելոկանտների քայլերը անկանխատեսելի են: Alphanews Room-ի ուղիղ եթերում, խոսելով վերջին շրջանում ռուսական ռուբլու փոխարժեքի նվազման խնդրից, զգուշացրել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

«Ռելոկանտների համար կարող է առաջանալ խնդիր` մնալ Հայաստանում, թե՞ ոչ»,- ասել է փորձագետը:

Նրա խոսքով` երբ կառավարության ներկայացրած աննախադեպ տնտեսական աճին մասնագետները զգուշավոր էին մոտենում, հենց նման խնդիրը նկատի ունեյին:

Հայաստանի տնտեսությունը շոկային իրավիճակում է հայտնվելու, եթե ռելոկանտները որոշեցին գնալ: Ըստ փորձագետի, մեր տնտեսությունը նույն շոկային իրավիճակում հայտնվեց, երբ մեծ քանակությամբ ռուսներ եկան Հայաստան աշխատելու:

«Եթե նույնիսկ չլքեն Հայաստանը, ապա այն գեներացիան, որը ձևավորվում էր նրանց կողմից իրականացվող ծախսերի միջոցով, ըստ էության, կրճատվելու է»,- ասում է Լիլիա Ամիրխանյանը:

Նրա խոսքով` այդ ծախսերի կրճատումը անդրադառնալու է և՛ առևտրի, և՛ մյուս բոլոր ոլորտների վրա, որոնք կախված էին արտաքին ազդեցություններից: