Եթե շարժումը մարել է, այսքան ոստիկան ինչ գործ ունի այստեղ. Բագրատ Սրբազան

12 Հունիսի 2024, 15:56

Քաղաքականություն

Մնացել է ատոմային ռումբ բերեն այստեղ: Այս մասին Alpha News-ի հարցին ի պատասխան ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը.

«Եթե շարժումը մարել է, այսքան ոստիկան ինչ գործ ունի այստեղ, ինչի՞ց են վախենում: Հաշվե՞լ եք, թե քանի հոգի են՝ էլ պարեկներ, էլ մարզային ծառայողներ, էլ ջրցան, էլ փշալարեր: Մնացել է ատոմային ռումբ բերեն: Անօրինականություն իրենք են գործում, առավոտից մարդկանց հետևից են ընկած, հատկապես հատուկ կերպով՝ արցախցիների:

Ոնց կարող է Փաշինյանն ինձ հետ հանդիպել: Եթե հանդիպում լինի, առաջին հարցը կտամ՝ ձեռքը տե՞ղն է, թե ոչ: Հանդիպման առաջարկ եղել է, մերժել եմ, որովհետև հարմար չեմ գտել, որովհետև այն ժամանակ դեռ գործընթացները չէին սկսել»,- ասաց Բագտրատ Սրբազանը: