Եթե Սպերցյանը հեռանա, «Կրասնոդարին» անհրաժեշտ կլինի վերակառուցում. Մատվեյ Սաֆոնով

23 Հուլիսի 2023, 11:06

Սպորտ

Ռուսական «Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը խոսել է Էդուարդ Սպերցյանի՝ հնարավոր հեռանալու հետևանքների մասին:

«Ենթադրենք, եթե Էդիկը հեռանա մեկ շաբաթից կամ երկու տուր անց, ապա ես վստահ եմ, որ այդ երկու տուրերում նա առավելագույնս կաշխատի և թիմին կտա այն ամենն, ինչ հնարավոր է: Եթե նա հեռանա, ապա թիմին անհրաժեշտ կլինի վերակառուցում: Մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք, բայց չգիտեմ՝ արդյոք Էդուարդը փոխարինելի է, թե ոչ»,- Սաֆոնովի խոսքերը մեջբերում է «Чемпионат»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կարող է շարունակել հոլանդական «Ֆեյենորդում» կամ «Այաքսում»: