Եթե վկայակոչում ես իրավական որևէ ռիսկ, այն պետք է կոնկրետություն ունենա. Արամ Վարդևանյան

15 Հոկտեմբերի 2025, 15:24

Քաղաքականություն

Քննիչները ներկայացնում էին ոչ թե դիրքորոշում, այլ կարդում էին թղթից, որը բովանդակային առումով որևէ կապ չունի Սամվել Կարապետյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Կարող էր ցանկացած այլ նյութ ներկայացվել: Եթե նայում ենք Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների տեսանկյունից և վկայակոչում ես իրավական որևէ ռիսկ, որով անձի անձնական ազատության իրավունքը շարունակաբար պետք է սահմանափակվի, այն պետք է ունենա կոնկրետություն»,- ասել է Վարդևանյանը:

Նա նշել է՝ քննչական մարմինը գտնում է, որ կա թաքնվելու ռիսկ: «Ինչի՞ց պետք է թաքնվի Սամվել Կարապետյանը: Սա ակնհայտ աբսուրդային մեղադրանք է»,- ընդգծել է փաստաբանը:

Վարդևանյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ նկատվող անհանգստությունը ցանկացած դիտորդ կհաստատի, և դրա հնարավոր շարժառիթներն իմանալու համար պետք է հարցում ուղարկել ՀՀ կառավարությանը: «Հնարավոր է՝ բացահայտեն»,- հավելել է նա:

Հիմա եթերում