Եթե խախտում են ԱՄՆ օրենքները, ապա պետք է արտաքսվեն. Արտաշես Քասախյան
18 Հունիսի 2025, 18:00
Alpha News-ի հետ զրույցում Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանը խոսել է միգրանտների դեմ տարվող կոշտ քաղաքականության արդյունքում Լոս Անջելեսում տեղի ունեցած ցույցերի մասին:
«Որևէ հանցագործ, որ այստեղ է անօրինական կամ նույնիսկ օրինական փաստաթղթերով, բայց խախտում է այս երկրի օրենքները, պետք է արտաքսվի: Ես չեմ ուզի, որ ԱՄՆ-ում հանցագործ լինի»,- ասել է մեր զրուցակիցը:
Նա պատմել է մի դեպքի մասին, երբ միգրանտ ընտանիքից ձերբակալել էին ծնողներին՝ թողնելով փոքր երեխային միայնակ:
«Կարծում եմ, ով ունի մարդկային զգացմունքներ, հանգիստ չի կարող նայել այս դեպքերին»,- նշել է Արտաշես Քասախյանը:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի ցույցերի ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոցներ, այդ թվում՝ մահակներ ու արցունքաբեր գազ է կիրառել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են։ ԱՄՆ-ում այս քաոսը սկսվել է ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում: