Եթե զենք ունեինք, ինչո՞ւ պարտվեցինք. եղեգնաձորցիները՝ 8 միլիարդի զենք գնելու հայտարարության մասին
09 Հունվարի 2026, 19:03
Եղեգնաձորում անցկացված հարցման ժամանակ բնակիչները պատասխանել են հարցին՝ արդյոք հավատո՞ւմ են, որ իշխանությունները 8 միլիարդի զենք են գնել: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
«Ինչպե՞ս է դա հնարավոր, եթե ռազմական բյուջեն կրճատվել է»,- ասել է բնակիչներից մեկը:
Բնակիչները այն կարծիքին են, որ այդ քանակության զենք չեն գնել։
Հարցման մասնակիցներից մեկն էլ նշել է, որ եթե զենք ունենայինք, չէինք պարտվի: «Եթե խաղաղություն է, ինչո՞ւ են 8 միլիարդի զենք գնում, մեկը մյուսին հակասող հայտարարություններ են: Եթե բանակում ծառայությունը կրճատել են 6 տարով, զենքն ո՞ւմ համար է, որ նորից տան թուրքերի՞ն»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը: