Եթե զիջումները շարունակվեն, ոչ Սյունիքը կմնա, ոչ էլ Սևանը․ Հարութ Սասունյան
14 Նոյեմբերի 2025, 23:31
Փաշինյանի փիառը չստացվեց․ տեղի ունեցավ «Աղոթքի նախաճաշ» հանդիպումը, որին մասնակցեցին բազմաթիվ մարդիկ և քննադատական ելույթներ ունեցան։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը։
«Արդեն յոթ տարի լսում ենք «դեմոկրատիա» և «խաղաղություն» կարգախոսները, մինչդեռ Հայաստանում չկա ո՛չ դեմոկրատիա, ո՛չ խաղաղություն։ Փաշինյանը նորից փորձում է խաբել ժողովրդին»,- ասել է Սասունյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը խաղաղություն չի բերի, քանի որ սպասարկում է Ադրբեջանի շահերը։
Հարութ Սասունյանը նշել է նաև, որ Փաշինյանն Ալիևի կամակատարն է, և ոչ մի պահանջի «ոչ» չի ասում։ «Եթե այս զիջումները շարունակվեն, ոչ Սյունիքը կմնա, ոչ էլ Սևանը»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։