Եթեր է հեռարձակվել Վյաչեսլավ Մանուչարովի «Ատոմային ռումբ. Իքս մարդու անձնական գործը» վավերագրական ֆիլմը
04 Սեպտեմբերի 2024, 18:38
Ռուսաստանի Առաջին ալիքը ցուցադրել է Վյաչեսլավ Մանուչարովի «Ատոմային ռումբ. Իքս մարդու անձնական գործը» վավերագրական ֆիլմը։
2024 թվականի օգոստոսի 29-ին լրացել է «Սեմիպալատինսկի» միջուկային զինափորձարանում խորհրդային առաջին ատոմային ռումբի փորձարկման 75 տարին։ Այս տարի լրանում է նաև ռումբի գլխավոր կոնստրուկտոր Յուլիա Բորիսովիչ Խարիտոնի ծննդյան 120-ամյակը:
Ֆիլմն այս եզակի մարդու և խորհրդային առաջին ատոմային ռումբի ստեղծման պատմության մասին է, որն արդյունք է հազարավոր մարդկանց տիտանական աշխատանքի, որոնք միավորված էին մեկ առաջադրանքով՝ թույլ չտալ, որ ԱՄՆ-ը միայնակ տիրապետի աշխարհի կործանարար զենքին: