Էթերի Թութբերիձեի կենտրոնի թանգարանը համալրվել է Ադելիա Պետրոսյանի զգեստներով
07 Սեպտեմբերի 2025, 19:35
Գեղասահքի ռուս մարզիչ Էթերի Թութբերիձեի կենտրոնի թանգարանը համալրվել է նոր ցուցանմուշներով։ Թանգարանի հավաքածուում ներառվել են հայկական ծագումով ռուսաստանցի գեղասահորդուհի, ՌԴ կրկնակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանի տարբեր տարիների կամայական ծրագրերի («Փետրվար» 23/24 սեզոն, «No time to die» 21/22 սեզոն և «Արցախ» 20/21 սեզոն) զգեստները։
Թանգարանը գտնվում է կենտրոնի երկրորդ հարկի նախասրահում։