ԵՏՀ-ն 2025 թ-ին մսի և կաթնամթերքի ներմուծման սակագնային քվոտաներ է սահմանել
20 Օգոստոսի 2024, 17:05
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան սահմանել է սակագնային քվոտաներ ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ։
«Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին համապատասխան՝ ԵՏՀ-ն սակագնային քվոտաներ է սահմանում երրորդ երկրներից ծագող և ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ։ Նաև սակագնային քվոտաները սահմանվում են՝ հաշվի առնելով անդամ պետություններում սպառման և արտադրության հաշվեկշիռները և Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև երկրների պարտավորությունները»,- նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։
Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի համար սակագնային քվոտաները սահմանվել են սպառման և արտադրության միջև տարբերությունը չգերազանցող ծավալներով, իսկ Ղազախստանի և Ռուսաստանի համար 2025 թվականի սակագնային քվոտաները սահմանվել են ԱՀԿ-ին պետությունների անդամակցության մասին արձանագրություններում ամրագրված չափերով: