ԵՏՀ-ն առաջարկում է առցանց առևտրի համար սահմանել 5% տուրք

26 Սեպտեմբերի 2024, 13:45

Տնտեսություն և Բիզնես

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների քննարկման համար հրապարակել է ԵՏՀ խորհրդի որոշման նախագիծը՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերվող էլեկտրոնային առևտրի ապրանքների համար 5%-ի չափով մաքսատուրքի միասնական դրույքաչափ սահմանելու մասին:

ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտնել է, որ հանձնաժողովը ցանկանում է պահպանել 200 եվրոյի անմաքս շեմը նաև հաջորդ տարվա համար, բայց հետո աստիճանաբար նվազեցնել այն մինչև 2028 թվականը:

Նշվում է նաև, որ 5 տոկոս դրույքաչափը ընդունելի է, քանի որ չի գերազանցում ներմուծման մաքսատուրքերի միջին մակարդակը, որն այժմ գործում է Միությունում։

Հիմա եթերում