ԵՏՀ-ն մինչև տարեվերջ կներկայացնի ռոումինգի չեղարկման ծրագիր
17 Սեպտեմբերի 2024, 10:10
Մինչև այս տարվա վերջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) կներկայացնի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածքներում միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների սակագների օգտագործման նախագիծ: Այս մասին հայտարարել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Սերգեյ Մաքսիմովը։
«Ներկայումս հանձնաժողովը կապի հարցերով աշխատանքային խմբի հետ համատեղ իրականացնում է ծրագրի եզրափակիչ միջոցառումները, այն է՝ ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքներում միջազգային ռոումինգում բջջային կապի ծառայությունների սակագների օգտագործման կանոնների մշակում, որոնք կսահմանեն տարիֆիկացման քայլը, մատուցված կապի ծառայությունների ծավալը և անդամ պետությունների հեռահաղորդակցության օպերատորների փոխգործակցության այլ ասպեկտները։ Մինչև ընթացիկ տարվա վերջ կանոնների նախագիծը պետք է ներկայացվի հանձնաժողովի կոլեգիայի հաստատմանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ներկայումս ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմիններն ու կապի օպերատորները քննարկում են միավորման տարածքում ռոումինգում կապի ծառայությունների «արդար սակագների» ներդրումը: