Etihad Airways-ը ԱՄԷ-ից Հայաստան ուղիղ չվերթ կգործարկի

19 Հուլիսի 2025, 10:00

Տնտեսություն և Բիզնես

ԱՄԷ ազգային ավիաընկերություն Etihad Airways-ը աշնանը կգործարկի ուղիղ չվերթ Աբու Դաբիից Երևան։ Երկու երկրների մայրաքաղաքների միջև առաջին թռիչքը նախատեսված է նոյեմբերի 1-ին։

Etihad Airways-ը հիմնադրվել է 2003 թվականին և հիմնված է Աբու Դաբիում, նրա գլխավոր գրասենյակը գտնվում է Զայեդի միջազգային օդանավակայանում։ Բացի ուղևորափոխադրումներից, Etihad Airways-ը զբաղվում է նաև բեռնափոխադրումներով և զբոսաշրջային բիզնեսով։

Ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում աշխարհի ավելի քան 90 ուղղություններով։