Աշխարհահռչակ «Eurowings» ամսագիրը հոդված է հրապարակել Հայաստանի մասին
09 Ապրիլի 2025, 18:37

Աշխարհահռչակ «Eurowings» տուրիստական ամսագիրը հոդված է հրապարակել Հայաստանի մասին։ Հոդվածում ներկայացվում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ կառուցվող 1000 կմ երկարությամբ արշավների համար նախատեսված նոր ուղին, որն անցնում է 108 գյուղերի միջով։ Այն իրականացվում է «HIKE Armenia» կազմակերպության աջակցությամբ։
Մինչև ապրիլի վերջ ամսագիրը հասանելի կլինի «Eurowings» ավիաընկերության բոլոր թռիչքների ժամանակ։