Եվա Բարսեղյանն առաջին տեղն է զբաղեցրել սպորտային մարմնամարզության համառուսաստանյան մրցումներում

17 Հոկտեմբերի 2025, 15:30

Սպորտ

Հոկտեմբերի 6-10-ը Կազանում անցկացվել են ՌԴ վաստակավոր մարզիչ Օ.Պ. Զախարովի հիշատակին նվիրված սպորտային մարմնամարզության համառուսաստանյան մրցումները:

Մրցաշարի եզրափակչում՝ տարբեր բարձրության զուգափայտերի վարժությունում, հաղթանակ է տարել Եվա Բարսեղյանը։

Մրցումներին մասնակցել են Ռուսաստանի ուժեղագույն մարզիկները։