Եվա Գեւորգյանը` պապիկի երազանքի ու ճապոնական շրջագայության մասին

12 Օգոստոսի 2023, 20:30

Հայեր

Ռուս-հայկական հայտնի դաշնակահարուհի, ավելի քան 50 միջազգային մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանը Alpha News-ի հետ զրույցում պատմել է Ճապոնիայում կայանալիք առաջին շրջագայության, հայ պապիկի երազանքի և իր երաժշտության բուժիչ դերի մասին:

Եվա Գևորգյանի առաջին շրջագայությունը Ճապոնիայի վեց քաղաքներում կմեկնարկի օգոստոսի 23-ին: Նշենք, որ Եվան նաև Դենիս Մացուևի հիմնադրամի կրթաթոշակառու է և աշխարհում միակ Young Yamaha Artist տիտղոսակիրը: