Եվա Գևորգյանին ջերմությամբ են ընդունում Ճապոնիայի բոլոր քաղաքներում

04 Սեպտեմբերի 2024, 00:30

Մշակույթ

«Ճապոնիայի շրջագայությունն անցնում է մեկ շնչով։ Աներևակայելի ուրախ եմ կրկին գալ այս զարմանալի երկիր: Արդեն կայացել են համերգներ Տոկիոյում, Նագոյայում, Ձյոեցուում, Միսիմայում և Ուրայասուում։ Այս շաբաթ նախատեսված են համերգներ Կոբեում և Նարայում», — սոցցանցում գրել է դաշնակահարուհին։

Եվա Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ ջերմ երեկոներ են անցկացրել Կիտամիում և Հոկայդոում, որտեղ անցյալ տարի իր առաջին համերգն է ունեցել Ճապոնիայում:

Նշենք, որ երիտասարդ դաշնակահարուհու մեծ շրջագայությունը Ճապոնիայում սկսվել է օգոստոսի 15-ին։