Եվա Գևորգյանն առաջին անգամ կատարել է Ս. Պրոկոֆևի 3-րդ կոնցերտը

06 Փետրվարի 2025, 12:25

Մշակույթ

Մոսկվայի Ե. Վ. Կոլոբովի անվան «Նոր օպերա» թատրոնում դաշնակահարուհի Եվա Գևորգյանն առաջին անգամ կատարել է Ս. Պրոկոֆևի 3-րդ կոնցերտը։ Նա հանդես է եկել թե՛ որպես մենակատար, թե՛ որպես դիրիժոր։

«Ինձ համար սա անհավանական փորձ է։ Հնչել են նաև Միտրոպուլոսի, Բարբերի և Ռավելի ստեղծագործությունները՝ մաեստրո Ալեքսեյ Ռուբինի ղեկավարությամբ», — սոցցանցում գրել է Գևորգյանը։

Նա նաև տեղեկացրել է իր մենահամերգի մասին, որը տեղի կունենա փետրվարի 10-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում: