Եվա Գևորգյանն ու Կոնստանտին Խաչիկյանը ելույթ են ունեցել Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան համերգասրահում

23 Ապրիլի 2025, 19:30

Մշակույթ

Ապրիլի 17-ին Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան համերգասրահում «21-րդ դարի աստղեր» աբոնեմենտի շրջանակներում տեղի է ունեցել համերգ՝ հայտնի դաշնակահարներ Եվա Գևորգյանի և Կոնստանտին Խաչիկյանի մասնակցությամբ:

Ծրագրում հնչել են Գ. Բեռլիոզի, Է. Լալոյի և Ֆ. Լիստի ստեղծագործությունները: Երաժիշտները ելույթ են ունեցել Ե.Ֆ. Սվետլանովի անվան Ռուսաստանի Պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ Անտոն Շաբուրով:

Եվա Գևորգյանը հայազգի հայտնի վիրտուոզ-դաշնակահարուհի է, «Տարվա հայտնություն» անվանակարգում՝ ICMA (International Classical Music Award) մրցանակի դափնեկիր, «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիր:

Կոնստանտին Խաչիկյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ Astana Piano Passion-ի, Մարիա Յուդինայի, Ֆրեդերիկ Շոպենի անվան մրցույթների: Կոնստանտինը արժանացել է ոսկե մեդալների և հատուկ մրցանակների՝ գերազանց կատարման համար: