Եվա Գևորգյանը Չինաստանում իր շրջագայությունն ավարտել է Մաքսիմ Մոգիլևսկու հետ համատեղ ելույթով
23 Օգոստոսի 2025, 14:10
Հայազգի հայտնի վիրտուոզ դաշնակահարուհի, «Տարվա հայտնություն» անվանակարգում ICMA (International Classical Music Award) մրցանակի դափնեկիր, «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիր, Young Yamaha Artist-ի աշխարհի միակ տիտղոսակիր Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել Չինաստանի հինգ քաղաքում:

Գևորգյանը Չինաստանում իր համերգային շրջագայությունն ավարտել է հայտնի դաշնակահար և մանկավարժ Մաքսիմ Մոգիլևսկու հետ համատեղ ելույթով։

«5 օր, 5 քաղաք։ Եվս մեկ անմոռանալի շրջագայություն Չինաստանում, մի երկիր, որտեղ միշտ հաճելի է վերադառնալը: Այս անգամ ես պատիվ ունեցա դուետով հանդես գալու անհավանական Մաքսիմ Մոգիլևսկու հետ», — գրել է դաշնակահարուհին սոցցանցում։

Մինչ այդ Գևորգյանը 13 համերգ է ունեցել Ճապոնիայում։
