Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել «Նորարարությունների սիմֆոնիա» համերգին
19 Նոյեմբերի 2025, 13:12
Հայազգի հայտնի վիրտուոզ դաշնակահարուհի, «Տարվա հայտնություն» անվանակարգում ICMA (International Classical Music Award) մրցանակի դափնեկիր, «Ռուսաստանի երիտասարդ տաղանդներ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիր, Young Yamaha Artist տիտղոսի աշխարհում միակ դափնեկիր Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի պատմական բեմում՝ «Նորարարությունների սիմֆոնիա» համերգի շրջանակներում:
«Մեծ երջանկություն է այս բեմում ելույթ ունենալ Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Իվան Ռուդինի հետ » ,- գրել է դաշնակահարուհին սոցցանցում։