Եվա Թումանյանը՝ «Строки, опаленные войной» մրցույթի մրցանակակիր

23 Ապրիլի 2025, 10:14

Հայեր

Ամփոփվել են Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի կողմից կազմակերպված «Строки, опаленные войной» ռազմահայրենասիրական պոեզիայի առցանց ասմունքի միջազգային մրցույթի արդյունքները: Մրցույթն անցկացվել է «Դարերի միջով, տարիների միջով, հիշե՛ք» փառատոնի շրջանակներում, որն էլ նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին:

«11-14 տարեկան, հայերեն» տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրել է Եվա Թումանյանը Սոչիից։ Եվան «Արարատ» ստուդիայի սան է, և սովորում է մանկավարժ Ազատուհի Ղուկասյանի ղեկավարությամբ:

Ստեղծագործական մրցույթին մասնակցել է 7-35 տարեկան ութսուն մասնակից Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից, որոնք ժյուրիի դատին են ներկայացրել ռազմահայրենասիրական թեմաներով բանաստեղծությունների և գրական ստեղծագործությունների կատարումներով տեսանյութեր:

Հիմա եթերում