Եվդոկիա Եսայանը ՌԴ նախագահի կողմից պարգևատրվել է Հաղթանակի 80-ամյակի առաջին մեդալով
07 Փետրվարի 2025, 14:20
Կրասնոդարի նախագահ Եվգենի Նաումովը և Կրասնոդարի քաղաքային դումայի նախագահ Վերա Գալուշկոն հաղթանակի 80-ամյակի առթիվ մեդալ են հանձնել 100-ամյա վետերան Եվդոկիա Եսայանին:
Եվդոկիա Ֆյոդորովնա Եսայանը դարձել է Կրասնոդարի առաջին վետերանը, ով ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից պարգևատրվել է «1941 — 1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80 տարի» մեդալով:
Եվդոկիա Եսայանը թիկունքի աշխատող է, նա ծնվել է Ուրալում, 15 տարեկանից աշխատել է Չելյաբինսկի տրակտորային գործարանում, որտեղ աշխատել է ամբողջ պատերազմի ընթացքում՝ տանկեր հավաքելով ռազմաճակատի համար։
1947 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Կրասնոդար։ Աշխատել է «Հոկտեմբեր» գործարանում ավելի քան 40 տարի։ Պարգևատրվել է «Թիկունքի աշխատավոր» մեդալով և Հաղթանակի օրվա հոբելյանական մեդալներով:
«Հարգելի Եվդոկիա Ֆյոդորովնա, կատարում ենք պատվավոր առաքելություն և Ռուսաստանի նախագահի կողմից Ձեզ ենք հանձնում «1941 — 1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80 տարի» մեդալը: Դուք առաջիններից եք, բայց նման մեդալ կստանան Կրասնոդարի բոլոր վետերանները», — նշել Է Եվգենի Նաումովը։
