Էվելինա Մանուկյանի նախագիծը հայտնվել է միջազգային մրցույթի եզրափակչում

04 Ապրիլի 2025, 10:56

Հայեր

Էվելինա Մանուկյանի «Նյութեր, որոնք մեզ են հասել տիեզերքից» նախագիծը հայտնվել է «Փորձարկում տիեզերքում. Տիեզերք բոլորի համար – 2025» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակչում:

Էվելինա Մանուկյանի նախագիծը նվիրված է երկնաքարերի և տիեզերական այլ օբյեկտների ուսումնասիրությանը, որոնք օգնում են հասկանալ տիեզերքի ծագումն ու էվոլյուցիան:

«Փորձարկում տիեզերքում. Տիեզերք բոլորի համար – 2025» միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել և աջակցել տաղանդավոր դպրոցականներին և ուսանողներին, ովքեր պատրաստ են նպաստել գիտության և տեխնոլոգիայի զարգացմանը: