Էվելինա Միրզոյանը հաղթող է ճանաչվել կերպարվեստի մրցույթում

12 Սեպտեմբերի 2024, 19:15

Մշակույթ

Բրյանսկում ամփոփվել են «Թերթելով հիշողության բաց էջերը» խորագրով կերպարվեստի 5-րդ տարածաշրջանային մրցույթի արդյունքները։

16-18 տարեկան տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Տ.Նիկոլաևայի անվան թիվ 1 արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի սան Էվելինա Միրզոյանը:

Մրցույթը նվիրված էր գերմանա-ֆաշիստական զավթիչներից Բրյանսկի շրջանի ազատագրման 81-րդ տարեդարձին։