Եվգենի Գևորգյան․ Նոր ջազային երաժշտության առաջամարտիկը

02 Հունիսի 2024, 23:00

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հունիսի 2-ը հայ անվանի դաշնակահար և կոմպոզիտոր Եվգենի Գևորգյանի ծննդյան օրն է:

Գևորգյանը ծնվել է Մոսկվայում, բայց ամբողջ մանկությունն անցկացրել Է Իրանում, քանի որ նրա հայրն աշխատել է հենց այնտեղ։ Իսկ հարազատ եղբայրը կոմպոզիտոր Անդրեյ Գևորգյանն է։

Եվգենի Դմիտրիևիչը ստացել է տնային երաժշտական կրթություն, ավելին, նա սիրահարվել է իր ժամանակինհենց ջազային երաժշտությանը, որը դարձել է նրա ստեղծագործության իմաստը:

1960-ականներին գրել է ջազային կոմպոզիցիաներ՝ «Չաբան», «Մարդը և ծովը», «Ջազի երեք գույները»։ Իսկ արդեն 60-ականների վերջից սկսել է երաժշտություն գրել հայտնի ֆիլմերում։

Գևորգյանը երաժշտություն է գրել ավելի քան 40 ֆիլմերի համար։

Ավելին, նա համագործակցել է հենց Վլադիմիր Վիսոցկու հետ՝ աշխատելով «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի ալբոմի վրա։

Եվգենի Գևորգյանը համարվում է ԽՍՀՄ-ում նոր ջազային երաժշտության առաջամարտիկը։

90-ականներից նա տեղափոխվել է ԱՄՆ։ Մահացել է 2016 թվականի նոյեմբերի 3-ին: