Եվգենի Պետրոսյանի կինն առաջին անգամ հրապարակել է դստեր լուսանկարը
14 Ապրիլի 2024, 15:25
Հայկական ծագումով խորհրդային և ռուսական էստրադայի արտիստ, գրող-հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, առաջին անգամ հրապարակել է դստեր լուսանկարը, որի ծննդյան մասին հայտնի էր դարձել գարնան սկզբին:
31-ամյա Բրուխունովայի և 74-ամյա Պետրոսյանի առաջնեկը՝ Վահանը, ծնվել է 2020թ․ աշնանը։
«Վեց ամիս իմ անվերապահ սերը: Իմ աղջիկ, իմ երազանքների իրականացում»,- լուսանկարին կից գրել է Բրուխունովան։