Եվգենի Պետրոսյանը լուսանկար է հրապարակել «Պետրոսյան շոու»-ի նոր թողարկման նկարահանումներից
26 Մարտի 2025, 00:10

Հայազգի հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար, ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը լուսանկար է հրապարակել «Պետրոսյան շոու»-ի նոր թողարկման նկարահանումներից:
«Երեկ ավարտել ենք «Պետրոսյան շոու»-ի նոր թողարկումների նկարահանումները։ Ծրագրում ընդգրկված են բազմաթիվ էքսցենտրիկ գրոտեսկային տեսարաններ իմ մասնակցությամբ։ Դրանցից մեկում, որը կոչվում է «Առաջադեմ պապիկ» (հեղինակ Ա. Շեգլով), ես ռեփ եմ կատարել։ Բոլոր անակնկալները հիմա չեմ պատմի, բայց մեր ժամանակակից կյանքի մասին բազմաժանր կատակերգական շոուն ձեզ կցուցադրենք «Պետրոսյան շոու»-ի նոր թողարկումներում»,- գրել է հումորիստը։