Եվգենի Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել և ցույց տվել գիպսի մեջ գտնվող ձեռքը
22 Փետրվարի 2024, 20:40
Հայկական ծագմամբ խորհրդային և ռուսական էստրադայի արտիստ, գրող-հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանն իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ հոսպիտալացումից հետո արդեն տանն է:
Փետրվարի 12-ին հայտնի է դարձել Պետրոսյանի շտապ հոսպիտալացման մասին։ Արտիստն ընկել է զբոսանքի ժամանակ, ինչի հետևանքով ստացել է նախաբազկի կոտրվածք։ Արդյունքում, բժիշկները նրան տիտանե թիթեղներ են տեղադրել, իսկ նախօրեին դուրս է գրվել հոսպիտալից, ստանում է ամբուլատոր բուժում։
Նշվում է, որ 78-ամյա Պետրոսյանը բարդ վիրահատության է ենթարկվել։
Տեսանյութում Եվգենի Վահանովիչը տեղեկացնում է, որ մարտի 2-ին նախատեսված մենահամերգը կկայանա, նա միջոցառմանը կլինի կոտրված ձեռքով։
Վերջում հումորիստը սառույցի մասին անեկդոտ է պատմել։