Եվգենիա Մեդվեդևան ելույթ է ունեցել «Ռուսական մարտահրավեր» շոու-ծրագրերի մրցաշարի բացմանը
23 Մարտի 2025, 21:30
Սանկտ Պետերբուրգում մարտի 22-ին ավարտվել է «Ռուսական մարտահրավեր» շոու-ծրագրերի երրորդ մրցաշարը, որը գեղասահքի աշխարհի ամենավառ իրադարձություններից մեկն է: Ռուսաստանի լավագույն գեղասահորդները ելույթ են ունեցել «Հոբելյանական» մարզահամալիրի սառույցի վրա:
Շոուն բացվել է հայազգի ռուս գեղասահորդուհի, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի Եվգենիա Մեդվեդևայի ցուցադրական համարով՝ նվիրված Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների տարելիցին: