Եվգենյա Մեդվեդևան կմասնակցի Իգոր Կրուտոյի «Սառցե ռապսոդիա 2» շոուին

07 Փետրվարի 2025, 18:44

Սպորտ

Ռուս հայտնի կոմպոզիտոր, ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը մարտի 8-ին ԲԿՄԱ Արենայում կներկայացնի «Սառցե ռապսոդիա 2» հոբելյանական բացառիկ շոուն։

Բեմադրող ռեժիսորը Իլյա Ավերբուխն է։ Շոուին ելույթ կունենան Ռուսաստանի հայտնի գեղասահորդները, այդ թվում՝ հայազգի տաղանդավոր գեղասահորդուհի, 2018 թվականի Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան: