Եվգենյա Մեդվեդևան նկարահանվել է «Универ. Молодые» սերիալում

25 Մարտի 2025, 17:20

Մշակույթ

Հայազգի գեղասահորդուհի, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան նկարահանվել է «Универ. Молодые» սերիալում, որը կցուցադրվի TNT հեռուստաալիքով: Մեդվեդևան խաղում է 13-րդ սերիայում:

Ըստ սցենարի՝ համալսարանում է հայտնվում հայտնի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան։ Պարզվում է՝ Սլավան վաղուց սիրահարված է նրան, իսկ ընկերները փորձում են նրբորեն բացատրել, որ նա շանսեր չունի։