Եվգենիա Մեդվեդևան պատմել է իր չիրականացած երազանքի մասին

03 Օգոստոսի 2023, 17:25

Հայեր

Հայազգի ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան YouTube-ի «Не пруст» ալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ օլիմպիական ոսկին իր չիրականացած երազանքն է:

«Երազանքը, որից հրաժարվել եմ, օլիմպիական ոսկին է։ Երազանք, որն արդեն չի իրականանա», — «Спорт-Экспресс»-ի փոխանցմամբ՝ ասել է Մեդվեդևան: Գեղասահորդուհու խոսքով՝ այն փաստը, որ իր երազանքը չի իրականացել, նրան դժբախտ չի դարձնում:

Մեդվեդևան երկու արծաթե մեդալ է նվաճել 2018 թվականի Փհենչհանի Օլիմպիական խաղերում: Բացի այդ, նա աշխարհի կրկնակի չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Մարզուհին պրոֆեսիոնալ մակարդակով հանդես չի գալիս 2020 թվականից։ 2023 թվականին նա հաստատել է, որ ավարտել է կարիերան։