Եվգենիա Մեդվեդևան պատմել է կարիերան ավարտելուց հետո իր կյանքի ամենավառ իրադարձության մասին
08 Մարտի 2024, 10:40
Հայազգի ռուս գեղասահորդուհի, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Եվգենիա Մեդվեդևան պատմել է իր կյանքում տեղի ունեցած ամենահիշարժան իրադարձության մասին՝ պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո:
«Դժվար է ինչ-որ բան համեմատել Օլիմպիական խաղերի հետ, որոնք եղել են իմ կյանքում։ Հավանաբար, սա Պեկինի Օլիմպիական խաղերն են, որոնց ես գնացել եմ «Առաջին ալիքի» թղթակցի հետ», — Մեդվեդևայի խոսքը մեջբերում է «РБК-Спорт»-ը։
Եվգենիա Մեդվեդևան 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է կանանց մենասահքում և թիմային մրցաշարում: Օլիմպիական խաղերից հետո Մեդվեդևայի մարզիչը եղել է մասնագետ Բրայան Օրսերը, սակայն 2020-2021 թթ-ի մրցաշրջանի մեկնարկից առաջ վերադարձել է մարզիչ Էթերի Թութբերիձեի խումբ։ Այդ ժամանակից ի վեր Մեդվեդևան չի մասնակցել պաշտոնական մրցումների։