Եվգենյա Դոլուխանովա. անվանի շախմատիստուհին

10 Հունիսի 2024, 22:00

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հունիսի 10-ին հայտնի շախմատիստուհի և գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովայի ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1984 թվականի հունիսի 10-ին Բաքվում, ղարաբաղցի հայերի ընտանիքում։ Շախմատիստի հայրը՝ Գրիգորի Դոլուխանովը, եղել է «Հայաստանի ձայն» թերթի թղթակից, հասարակական գործիչ, հրապարակախոս։ Իսկ մայրը՝ Աննա Դոլուխանովան, դաշնամուրի ուսուցչուհի էր։ 1988-ին Ղարաբաղյան պատերազմի բռնկման ֆոնին ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, սակայն 1991-ի կեսերին տեղափոխվել է Ուկրաինա՝ ապրելու։

Եվգենյան ավարտել է Յարոսլավ Իմաստունի անվան Ուկրաինայի իրավաբանական ակադեմիան։ Հարկ է նշել, որ Դոլուխանովան Միխայիլ Բրոդսկու աշակերտուհին է։

2004 թվականին դարձել է Ուկրաինայի շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր։ «Ֆեմիդա-2005» մրցույթում և «Kharkiv Rector» գավաթում զբաղեցրել է 2-րդ տեղը։

Արդեն 2006 թվականին Դոլուխանովան դարձել է միջազգային գրոսմայստեր, 2009 թվականին՝ Ուկրաինայի չեմպիոն, իսկ նույն թվականին նա հաղթել է Ռուսաստանի Սուզդալ քաղաքում Ելիզավետա Բիկովայի հուշամրցաշարում։ Շախմատիստուհին չի մոռացել հայրենիքի մասին և ցանկացել է դառնալ Հայաստանի հավաքականի անդամ: 2011 թվականից Դոլուխանովան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լիիրավ անդամ է։ Դոլուխանովան լրացրել է նաև միջազգային վարպետի տղամարդկանց նորման, իսկ 2014 թվականին Ֆրանսիայի շախմատի միջազգային մրցաշարում արժանացել է բրոնզե մեդալի։

Հիմա եթերում