Եվգենյա Մեդվեդևան առաջադրվել է «Բլոգեմա» մրցանակին՝ որպես «տարվա սպորտային բլոգեր»

18 Հոկտեմբերի 2024, 20:06

Սպորտ

Գեղասահորդուհի, աշխարհի կրկնակի չեմպիոն և օլիմպիական խաղերի կրկնակի մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան առաջադրվել է «Բլոգեմա» պրոֆեսիոնալ բլոգերների մրցանակին։ Նա ներկայացված է «Տարվա սպորտային բլոգեր» անվանակարգում, որը նախատեսված է սպորտի և առողջ ապրելակերպի մասին բովանդակություն ստեղծող բլոգերների համար։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Բլոգեմա» մրցանակին «Տարվա սպորտային բլոգեր» անվանակարգի համար»,- գրել է Մեդվեդևան իր տելեգրամյան ալիքում՝ թողնելով քվեարկության հղումը։

Հարկ է նշել, որ Մեդվեդևայի գլխավոր մրցակիցը գեղասահքի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր, պատանիների աշխարհի չեմպիոն, 2019/2020 մրցաշրջանի պատանեկան Գրան Պրիի եզրափակչի հաղթող Կամիլա Վալիևան է։