Եվգենյա Մեդվեդևան Աստանայում կմասնակցի «Denis Ten Memorial Challenge» գալա շոուին

04 Հոկտեմբերի 2024, 23:55

Սպորտ

Հայազգի գեղասահորդուհի, աշխարհի կրկնակի չեմպիոն և օլիմպիական խաղերի կրկնակի մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան հոկտեմբերի 5-ին ելույթ կունենա «Denis Ten Memorial Challenge» մրցաշարի շրջանակներում կայանալիք գալա շոուի ժամանակ:

Համերգը կկայանա Աստանայի մարզադաշտում՝ գեղասահքի անվանի վարպետների մասնակցությամբ։ Ելույթ կունենան գեղասահորդուհիներ նաև ԱՄՆ-ից, Կանադայից, Կորեայից, Չինաստանից և այլ երկրներից։

Շոուի հատուկ հյուրը կլինի Գեղասահքի Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեն, ով դաստիարակել է աշխարհի առաջնությունների և օլիմպիական խաղերի հաղթողների մեկից ավելի սերունդ։