Եվգենյա Մեդվեդևան դասախոսություն կկարդա «Հեշտ քայլերով. սայթաքուն ճանապարհ դեպի հաղթանակ» թեմայով

06 Սեպտեմբերի 2024, 15:40

Հայեր

Ռուսաստանաբնակ հայազգի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան սեպտեմբերի 7-ին դասախոսություն կկարդա «Հեշտ քայլերով. սայթաքուն ճանապարհ դեպի հաղթանակ» թեմայով:

Չեմպիոնուհու հետ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայի Տրանսպորտի թանգարանում։

Մեդվեդևան կպատմի իր կյանքից, մանկությունից, հոբբիների և հետաքրքրությունների մասին: