Եվգենյա Մեդվեդևան գլխավոր դեր է ստացել Իլյա Ավերբուխի մյուզիքլում
Ամանորյա տոների ժամանակ՝ 2025 թվականի հունվարի 2-ից հունվարի 8-ը, «ԲԿՄԱ Արենայում» կկայանա Իլյա Ավերբուխի «Մայրիկ» սառցե մյուզիքլը, որը հիմնված է «Գայլը և յոթ ուլիկները» հեքիաթի վրա:
Ներկայացման գլխավոր դերը կկատարի կանանց մենասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն, հայազգի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան։
Բացի Մեդվեդևայից, մյուզիքլի գլխավոր դերերում հեռուստադիտողները կտեսնեն Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ Օքսանա Դոմնինային, Մաքսիմ Շաբալինին և այլ հայտնի գեղասահորդների։