Եվգենյա Մեդվեդևան հանդես կգա Կրասնոդարի «Շեհերազադեի հեքիաթները» սառցե շոուի գլխավոր դերում

06 Հուլիսի 2024, 11:50

Սպորտ

Ազգությամբ հայ գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան կմասնակցի «Շեհերազադեի հեքիաթները» սառցե շոուին, որը կանցկացվի օգոստոսի 17-ին Կրասնոդարի Սառցե պալատում։

«Շեհերազադեի հեքիաթները» սառույցի վրա վառ շոու է, որի սյուժեի հիմքում ընկած են աշխարհին հայտնի եզակի հեքիաթասաց Շեհերազադեի հեքիաթները: Գլխավոր դերերում հանդես կգան Եվգենյա Մեդվեդևան և Ալեքսեյ Յագուդինը: