Եվլախում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր. Արցախի ՏՇ

21 Սեպտեմբերի 2023, 18:08

Քաղաքականություն

Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում:

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:

Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ: