Եվրամիությունն այժմ գտնվում է փլուզման եզրին. Վլադիմիր Սերգիենկո
18 Փետրվարի 2025, 23:00
Քաղաքագետ Վլադիմիր Սերգիենկոն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Էր Ռիադումռուս-ամերիկյան բանակցությունների նախօրեին Փարիզում կայացած եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովին։
Փորձագետի կարծիքով՝ միանգամայն հնարավոր է, որ թշնամական Եվրոպան սկսի սադրանքներ, որոնք կթիրախավորեն Ռուսաստանին:
«Եվրամիությունն այժմ փլուզման եզրին է, ՆԱՏՕ-ն փլուզման եզրին է։ Եվրոպային չի հաջողվել ձևավորել հակաամերիկյան, «հակաթրամփյան» դաշինք։ Կարծում եմ՝ մեզ սպասվում է կուլիսային բանակցությունների շատ ինտենսիվ երկու շաբաթ։ Ըստ այդ բանակցությունների էլ կիմանանք՝ Եվրոպան Ամերիկայի հետ կպայմանավորվի՞ պատերազմի հարցով, թե՞ ինքնավար կդառնա։ Եվ այդ դեպքում թշնամական Եվրոպան, միանգամայն հնարավոր է, կսկսի սադրիչ գործընթացներ սկսել, որոնք կթիրախավորեն Ռուսաստանին:
Նրանք չեն պայմանավորվել, ուստի հիմա պետք է սպասել սադրանքի։ Եվրոպային սադրանքներ են պետք։ Էլիտաների մի փունջ, հատկապես անցումային, ինչպիսիք են Շոլցը (Գերմանիայի կանցլեր) այժմ որոշում են, որ խաղաղությունը միայն ուժի միջոցով է: Այնպես որ, ես սպասում եմ հենց Եվրոպայի և Ռուսաստանի միջև իրական առճակատման ուժեղացում», — ասել է Սերգիենկոն։