Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն

04 Հոկտեմբերի 2023, 09:25

Քաղաքականություն

Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում: Այս մասին X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:

Ֆոն դեր Լայենը հայտնել է, որ Եվրամիությունն ավելացրել է իր մարդասիրական ֆինանսավորումը 5,2 միլիոն եվրոյով, և նշել, որ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով եվրահանձնակատարը ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 6-ին, կժամանի Հայաստան՝ հետագա կարիքները գնահատելու համար: