Եվրամիությունը հրաժարվել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրել
05 Հուլիսի 2023, 10:39
Եվրամիությունը հրաժարվել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրել ԵՄ գործընկերների պաշտպանունակությունը բարձրացնելու համար նախատեսված հատուկ հիմնադրամից: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Մերժումից Սիմոնյանը դժգոհել է, երբ Վարշավա կատարած այցի ժամանակ հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Նա Դուդին հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը «տեխնիկական աջակցություն» է խնդրել Խաղաղության եվրոպական հիմնադրամից (ԵՀՀ), որը ԵՄ-ն ստեղծել է 2021 թվականին, որպեսզի օգնի զարգացող երկրներին ձեռք բերել ռազմական տեխնիկա:
«Ցավոք, Հայաստանի խնդրանքը մերժվեց՝ պատճառաբանելով, որ ԵՄ-ն միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բարելավելու, ինչպես նաև «հակամարտությունների զգայունության» խնդրի պատճառով։
Սիմոնյանը կրկնել է, որ խոսքը Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանն ուղղված տեխնիկական աջակցության մասին է եղել: