Եվրամիությունը ջանքեր է գործադրում հայ-ադրբեջանական բանակցությունները վերսկսելու համար. Բորել

16 Նոյեմբերի 2023, 19:55

Քաղաքականություն

Եվրամիությունը շարունակում է ջանքեր գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները վերսկսելու համար՝ նպատակ ունենալով հասնել խաղաղ պայմանագրի կնքման: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում և շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններն՝ առանց հետաձգման վերսկսելու համար: Բանակցային գործընթացի վերջնանպատակն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը»,- հայտարարել է Բորելը: