Եվրամիությունը լրացուցիչ լարվածությունից բացի, այլ բան չի բերում Անդրկովկաս․ Միխայիլ Գալուզին

12 Դեկտեմբերի 2023, 21:15

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի կարող նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայաստանում  նրանց հայտնվելը բոլորովին անօգուտ քայլ էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու տեսանկյունից։ Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումն էլ բացարձակապես անօգուտ է և ոչ մի արդյունքի չի հանգեցնի այդ գործընթացում, որի հիմնական սկզբունքները մշակվել են 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից և ամրագրվել են եռակողմ համատեղ հայտարարություններում։

Եվրամիությունը ոչ մի նոր բան չի բերում Անդրկովկաս, բերում է միայն լրացուցիչ լարվածություն և անվստահություն»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Հիմա եթերում