Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Միխայիլ Գալուստյանի նկատմամբ
24 Փետրվարի 2025, 20:30

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել հայազհի հայտնի հումորիստ, շոումեն Միխայիլ Գալուստյանի և հեռուստահաղորդավարուհի Յուլիա Բարանովսկայայի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված փաստաթղթից։
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև գործարար Ալբերտ Ավդոլյանը, շախմատիստ Սերգեյ Կարյակինը, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Նագորնին և այլք:
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը հաստատել է 2025 թվականի փետրվարի 24-ին։ Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների ցուցակում ներառված է 48 մարդ և 35 կազմակերպություն: Ռուսական ութ լրատվամիջոցի նկատմամբ էլ կիրառվել են սահմանափակող միջոցներ։