«Եվրասիա» ծրագրի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել 1988թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
11 Դեկտեմբերի 2024, 11:54
«Եվրասիա» ծրագրի շրջանակներում 50 ուսանող այցելել է Գյումրի և հարգանքի տուրք մատուցել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ուսանողներն այցելել են Հովհաննես Շիրազի թանգարան, ինչպես նաև Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որը վերաօծվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից:
Ուսանողները մոմեր են վառել ի հիշատակ զոհվածների, կիսվել ողբերգությունը վերապրած իրենց հարազատների և նրանց ընկերների պատմություններով, պատմել, թե ինչպես ողջ Խորհրդային Միությունը օգնության հասավ հայ ընտանիքներին դժվարին ժամանակներում: Նրանք այցելել են նաև Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված «Հիշատակի ծառուղի» և տեսել հերոս քաղաքների հուշաքարերը: